Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու կոչ է հղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու կոչ է հղել

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու կոչ է հղել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից և հնարավորություն տալ Ազգային ժողովին նոր վարչապետ ընտրել: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է իր ուղերձում:

«Հայ ժողովուրդը խոր տագնապի մեջ է. պարտվողական հոգեվիճակը անորոշության ու հուսահատության է առաջացրել: Արդարև, մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ադրբեջանական բանակին դեմ։ Կորցրեցինք նաեւ մեր ազգային արժանապատվությունը ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Երկրագունդի տարածքում հայ չկա, որ ազգի մեծ կորուստի տառապանքը չապրի: Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում»,- ասել է Արամ Ա-ն:
 

Նա հավելել է, որ ճակատագրական այս պայմաններում, մեր ժողովրդի միասնականությունը ավելի քան հրամայական է։ «Հեռու պետք է մնանք բևեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողության ոգին սերմանող մոտեցումները ու արարքներից: Մեր ժողովրդի ներքին միասնականությունը ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի։ Մեր ժողովրդի հավաքական կամքը, մեր ժողովրդի ու հայրենիքի ընդհանրական ու գերագույն շահերը պետք է մնան գերակա ամեն տեսակ նկատումների և դառնան ճշտորոշիչ մեր մտածմունքներում, որոշումներում ու գործերում: Այս սկզբունքներն ու հանձնառությունները շուրջ երկու տարի առաջ մղած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։ Ներկա ճգնաժամային պայմաններում, կոչ ենք անում, որ նույն սկզբունքներն ու հանձնառությունները մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշի հրաժարվել վարչապետի պաշտոնից՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրված նոր վարչապետի գլխավորությամբ կազմված համաձայնական անցումային կառավարությունը առաջնահերթ կհամարի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»,- ասել է Արամ Ա-ն իր ուղերձում:

Թեմայի այլ նորություններ