Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. վարչապետ

Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. վարչապետ

Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համապատասխան ժամկետներում: Այդ մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

«Ինչո՞ւ պետք է ընտրություններն անցկացվեն համաձայնությամբ: Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որպեսզի ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան հանրահավաքի եկող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով, և Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավոր, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:    
 
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և նախատեսում է առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ: «Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց նա: 
 

Անդրադառնալով հնարավոր սահմանադրական փոփոխություններին՝ վարչապետը նշեց, որ դրանք նույնպես պետք է համաձայնեցված անցկացվեն: «Ես այդ հարցը առաջ բերելով՝ կոնկրետ բովանդակություն առաջ չեմ բերել: Եթե հանրային քննարկման արդյունքում մեծամասնության համար ընդունելի կլինի, որ կիսանախագահական կառավարման համակարգն ավելի էֆեկտիվ է, ուրեմն այդպես կանենք: Քննարկումների դաշտը պետք է միշտ բաց պահել»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ