Անհրաժեշտ 23 մլրդ դրամը պետք է բոլորս տանք, բայց այնպես, որ արդարացի լինի. Պապոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անհրաժեշտ 23 մլրդ դրամը պետք է բոլորս տանք, բայց այնպես, որ արդարացի լինի. Պապոյան

Անհրաժեշտ 23 մլրդ դրամը պետք է բոլորս տանք, բայց այնպես, որ արդարացի լինի. Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկմանը, ըստ որի՝ մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ, Պապոյանը նշեց, որ խնդիր է տեսնում: 201 հազար դրամից մինչև 500 հազար դրամ ստացող մարդիկ վճարում են 5500 դրամ:

«Կարծում եմ, որ այստեղ որոշակի խնդիր կա, որովհետև ստացվում է, որ 201 հազար դրամ ստացող քաղաքացին վճարելու է իր ստացած աշխատավարձի 2.7 տոկոսը, այնինչ, օրինակ՝ 1 միլիոն դրամ ստացող քաղաքացին վճարելու է 0.81 տոկոսը: Իսկ մենք գիտենք, որ աշխատավարձային բաշխվածության մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն 100-200 հազար դրամ ստացող մադրիկ:

Ըստ էության, էս մարդիկ են հիմնական զանգվածը, աշխատավարձնների ամենամեծ, առյուծի բաժինն իրենց մոտ է ընկնում: Ես կուզեի, որ մենք բեռի բաշխվածություն իրականացնեինք: Կուզեի բեռի բաշխվածություն իրականացնեինք և իրականում աշխատող, արարող, ստեղծող ամենամեծ զանգվածի մարդկանց խմբի վրա մեծ տոկոսադրույք չսահմանեինք, ավելի փոքր սահմանեինք: Կարծում եմ, որ պետք է 700 հազար դրամ և ավելի ստացողների բեռը մի փոքր բարձրացնենք, իսկ 200-300 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց վրա, որոնք այդ աշխատավարձով տուն են պահում հազիվ, մենք իրենց համար բեռը իջեցնենք: Մեզ 23 միլիարդ դրամ փող է պետք, այս փողը պետք է բոլորս տանք, բայց այնպես անենք, որ արդարացի լինի»,- ասաց Պապոյանը:

Թեմայի այլ նորություններ