ԱՄՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՄՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ԱՄՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։

Այդ երկրների շարքում Թուրքիան նույնպես շարունակում է տեղ զբաղեցնել 3-րդ մակարդակում։

Դեռևս մարտ ամսին հրապարակված այս ցուցակը անընդհատ թարմացվում է ԱՄՆ-ի  Պետքարտուղարության կողմից։

Նախազգուշացման մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի որոշ շրջաններում համաճարակը մեծ թափով է տարածվում և եթե ԱՄՆ քաղաքացիները ստիպված են ճամփորդել դեպի Թուրքիա, անպայման պետք է հետևեն պետքարտուղարության կողմից հրապարակված խորհուրդներին։

Թուրքիայի որոշ շրջաններ էլ ներառվել են ճանապարհորդության համար վտանգավոր 4-րդ մակարդակում։ Դա պայմանավորված է ահաբեկչության վտանգով։ Այդ շրջաններն են Շըրնաք և Հաքյարի նահանգները։ 4-րդ մակարդակում են ընդգրկված նաև Սիրիայի սահմանից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված ցուցակում վտանգավոր գոտուց հանվել են 12 բնակավայրեր։ Դրանք են՝ Բաթմանը, Բինգյոլը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Թունջելին և Վանը։

Աղբյուր՝ ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ