ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում․ Ամերիկայի Ձայն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում․ Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում․ Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվի Հատկացումների մասին օրենքի քննարկման կամ քվեարկության ընթացքում:

Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Հենրի Քուելարսը, ով ևս ներկայացրել էր Հատկացումների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, հետ է կանչել իր նախագիծը օրակարգից: Քուելարսի փոփոխությունը փորձում էր արգելափակել ֆինանսական օգնությունն ավտոնոմ միավորներին որոշակի չափանիշների հիման վրա:

Հիշեցնենք նաև, որ  նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

Թեմայի այլ նորություններ