ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները

ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ առաջարկում է հետաձգել այս տարվա նախագահական ընտրությունները՝ այդ մասին գրելով Թվիթերի իր էջում և գրավելով աշխարհի ուշադրությունը: Այդ գրառմամբ նա առանց ապացույցների պնդում է, որ փոստով քվեարկությունը կարող է դառնալ «պատմության մեջ ամենասխալ և կեղծ ընտրությունները»:

Թրամփը խնդրում է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան պատշաճ և անվտանգ քվեարկել:

Նախագահն իրավունք չունի հետաձգել ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն նոյեմբերի 3-ին: Ըստ ԱՄՆ Սահմանադրության՝ ամսաթիվը հաստատում է Կոնգրեսը:

Նախագահի գրառումն այն ժամանակ էր, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցուցմունք էր տալիս Սենատի նիստում Պետդեպարտամենտի բյուջեի առաջարկվող կրճատումների վերաբերյալ:

Մի քանի դեմոկրատ սենատորներ ասել են, որ զարմացել են Թրամփի գրառումից և հարցրել Պոմպեոյին, թե արդյոք նախագահը կարող է հետաձգել ընտրությունները:

Սենատոր Թիմ Քեյն. «Դուք այս վարչակազմի ամենապատրաստված և փորձառու իրավաբաններից եք: Կարո՞ղ է նախագահը հետաձգել նախագահական ընտրությունները»:

Պոմպեո. «Արդարադատության նախարարությունը և մյուսներն այդ որոշումը կկայացնեն: Մենք բոլորս պետք է ցանկանանք, գիտեմ, որ դուք էլ եք ուզում համոզվել, որ կունենանք ընտրություն, որի արդյունքների վրա բոլորը վստահ կլինեն»:

Դեմոկրատական սենատոր Թոմ Ուդալն էլ ասաց՝ մտահոգություններ է լսում այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի ժողովրդավարության լավ օրինակ լինել ամբողջ աշխարհում, երբ նախագահ Թրամփը հրաժարվեց ասել՝ կընդունի արդյո՞ք նոյեմբերյան ընտրությունների արդյունքները:

Նա այս հարցն ուղղեց Պոմպեոյին:

Պոմպեո. «Դուք պետք է իմանաք, ես բազմիցս ասել եմ այս հանձնաժողովին, որ ես կհետևեմ օրենքի գերակայությանը, կհետևեմ Սահմանադրությանը: Ես կշարունակեմ դա անել ամեն օր»:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ, Քեվին Մաքքարթիի խոսքով՝ ԱՄՆ ընտրությունները պետք է անպայման անցկացվեն նոյեմբերի 3-ին, ինչպես նախատեսված է:

«Ես հասկանում եմ նախագահի անհանգստությունը փոստով քվեարկության վերաբերյալ: Բայց դաշնային ընտրությունների պատմության մեջ մենք երբևէ չանցկացված ընտրություններ չենք ունեցել: Դրանք անշուշտ պետք է իրենց ժամկետին կայանան»:

Ինչ վերաբերում է փոստով քվեարկությանը, պատասխանատու գերատեսչությունները «Ամերիկայի ձայնին» փոխանցել են, որ չեն տեսնում ընտրության անվտանգությանը սպառնացող որեւէ զարգացում:

Թեմայի այլ նորություններ