ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը նախօրեին քիչ է մնացել բախվի իրանական Mahan Air ավիաընկերության մարդատար օդանավին։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը նախօրեին քիչ է մնացել բախվի իրանական Mahan Air ավիաընկերության մարդատար օդանավին։ ՏԵՍԱՆՅՈՒԹ

InterLur.com-ը հղում անելով РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է որ համացանցում հայտնվել ամերիկյան ռազմական և իրանի մարդատար օդանավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը նախօրեին վտանգավորության աստիճանի մոտեցել է իրանական Mahan Air ավիաընկերության մարդատար օդանավին, որը  թռչում էր Սիրիայի տարածքում գտնվող Ալ-Թանֆ շրջանում որտեղ տեղակայված են ամեռիկյան զորքերը:

Ուղևորատար օդանավի օդաչուն փորձել է խուսափել բախումից, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել են: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութում,  ուղևորների տարհանումից հետո, վերալիցքավորվել, ուվերադարձել է Թեհրան:

Պենտագոնից հայտնել են, որ «մասնագիտական ​​մոտեցումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան»: Այն բանից հետո, երբ F-15- ի օդաչուն ինքնաթիռը որակել է որպես ուղևորատար օդանավ, կործանիչը  հառացել է Իրանական ինքնաթիռից անվտանգ տարածություն պահպանելով, հայտնում են գերատեսչությունից:

Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները: Թեհրանը նշել է, որ նրանք ձեռնարկելու են անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցներ ՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես։

Թեմայի այլ նորություններ