ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    32 կմ/ժ
  • Լոռի 10°C
    87%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    55%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ

ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել պահպանել  Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված   Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը։ 

«Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պահպանել Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը և ապահովել դրա հասանելիությունը բոլորի համար։ Դա ցույց կտա Թուրքիայի հարգանքը կրոնական ավանդույթների ու իր բազմաշերտ պատմության նկատմամբ»,- ասել է Պոմպեոն։  

Պոմպեոյի խոսքով ԱՄՆ-ն գտնում է, որ տաճարի կարգավիճակի որևէ փոփոխություն կնսեմացնի այդ գերբնական շենքի ժառանգությունը ու կնվազեցնի, տարբեր հավատքների միջև կամուրջ դառնալով, մարդկանց ծառայելու հնարավորությունը։    

Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ 

Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել այսօր՝ հուլիսի 2-ին։ 

Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։ 

 

Աղբյուր`    Anadolu ajansı

Թեմայի այլ նորություններ