Ամերիկայի Ձայն’’-ին Թրամփի քննադատությունն ապացուցում է, որ ԱՄՆ-ից ֆինանսավորվող լուրերը չի նշանակում ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    66%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.31044
  • Դոլար = 388.242

Ամերիկայի Ձայն’’-ին Թրամփի քննադատությունն ապացուցում է, որ ԱՄՆ-ից ֆինանսավորվող լուրերը չի նշանակում ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած

Ամերիկայի Ձայն’’-ին Թրամփի քննադատությունն ապացուցում է, որ ԱՄՆ-ից ֆինանսավորվող լուրերը չի նշանակում ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած

‘’Ամերիկայի Ձայն’’-ի ղեկավարի կողմից կայացված որոշումը եղել չափազանց անսովոր ու կարեւոր, որն անհնար է անտեսելը

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված հարձակումներից տասն օր անց, որոնց արդյունքում զոհվեցին 2977 ամերիկացիներ եւ մեծ թվով մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, Աֆղանստանում Օսամա բին Լադենի ամենամոտ դաշնակից Մուլլահ Օմարը բացառիկ հարցազրույց տվեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Աֆղանական ծառայությանը:

Այդ տարիներին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրենի պաշտոնակատար Միրնա Ուիթվորթը երկու լրագրողների հանձնարարեց հեռախոսով հարցազրույց անցկացնել Թալիբանի ծպտյալ առաջնորդի հետ, որն Աֆղանստանում ապաստան էր տվել սեպտեմբերյան հարձակումների կազմակերպիչ բին Լադենին:

Բուշի վարչակազմի պաշտոնատար անձինք շուտով տեղեկացան, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պատրաստում էր հաղորդում այդ մասին: Ուիթվորթին զանգահարեցին Պետդեպարտամենտից ու հայտնեցին, որ ‘’քաղաքական ինքնասպանություն’’ կգործի, եթե նա հեռարձակի Օմարի հարցազրույցը:

Եթե Բուշի վարչակազմը ‘’հարգում էր օբյեկտիվ հաղորդումներ պատրաստելու գործակալության իրավունքը’’, ապա պաշտոնատար այլ անձինք չէին ցանկանում, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ն ‘’աներ քայլեր, որոնք կբխեին թշնամու շահերից: Այս խոսքերը Պետդեպարտամենտի նախկին խոսնակ Ռիչարդ Բաուչերինն են:

Նախագահ Ջորջ Բուշը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի 60-ամյակի կապակցությամբ. Փետրվարի 25, 2002թ:
Նախագահ Ջորջ Բուշը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի 60-ամյակի կապակցությամբ. Փետրվարի 25, 2002թ:

ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող ‘’Ամերիկայի Ձայն’’-ը հեռարձակվում է 40 լեզուներով` ամեն շաբաթ հասնելով 280 միլիոն մարդկանց: Այն ունի հպարտ մի պատմություն, որը սկսվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից եւ ունի մանդատ Կոնգրեսից այն մասին, որ պիտի հեռարձակի անկողմնակալ ու բազմակարծիք լուրեր:

Սակայն Սպիտակ տան ու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի միջեւ լարվածությունը սովորական երեւույթ է դարձել արդեն մի քանի տասնամյակ: Դա մեծապես պայմանավորված է դաշնային կառավարության զանգվածային բյուրոկրատական համակարգի տակ գործող այս լրատվական գործակալության յուրօրինակության եւ կիսանկախության հանգամանքներով:

Նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տալիս ‘’Ամերիկայի Ձայն’’-ին. 2011 թվական
Նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տալիս ‘’Ամերիկայի Ձայն’’-ին. 2011 թվական

Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս միացավ նախկին այն մի քանի նախագահներին, որոնք խնդիրներ են ունեցել` կապված ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հաղորդումների հետ: Սակայն այս անգամ հակասություններն աննախադեպ սուր են ու կարծր:

‘’Եթե լսեք, թե ինչեր են դուրս գալիս ‘’Ամերիկայի Ձայն’’-ից, կհասկանաք, որ զզվելի է: Այն, ինչ նրանք ասում են, զզվանք է մեր երկրի հանդեպ’’, Վարդերի պուրակում ապրիլի 15-ին ասել է Թրամփը կորոնավիրուսի հարցով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփի բողոքն իրականում երկու ուղղություն ուներ. Առաջին. որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ն իր հաղորդումներում կիրառել է կորոնավիրուսի վարակի ու Չինաստանում մահացությունների մասին Չինաստանի կառավարությունի՛ց ստացված տեղեկությունները: Մեղադրանք, որը լրատվական այս գործակալությունը խստորեն վիճարկում է:

Եվ երկրորդ. որ նախագահը զայրացած է, որ արդեն երկու տարի է չի կարողանում փոխել ‘’Ամերիկայի Ձայն’’-ի մայր կազմակերպության` ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության ղեկավարին, Սենատում դեմորատների կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով:

Թրամփը սպառնում է ժամանակավորապես դադարեցնել Կոնգրեսի երկու պալատների աշխատանքը, որպեսզի կարողանա կարեւոր պաշտոններում կատարել իր նշանակումները
Թրամփը սպառնում է ժամանակավորապես դադարեցնել Կոնգրեսի երկու պալատների աշխատանքը, որպեսզի կարողանա կարեւոր պաշտոններում կատարել իր նշանակումները

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ինքը չունի վերահսկողություն պետական այս լրատվամիջոցի նկատմամբ, որը պիտի արտահայտեր իր եւ իր աջակիցների տեսակետները: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին էլ Թրամփն առաջարկել էր, որ ԱՄՆ-ը հիմնի լրատվական մի գլոբալ ցանց, հակակշիռ դառնալու համար ՍիԷնԷն-ի, իր խոսքերով ասած, ‘’անարդար’’ եւ ‘’կեղծ’’ հաղորդումների նկատմամբ, եւ ցույց տալու աշխարհին, թե որքան ‘’հզոր’’ է այս երկիրը:

Եվ այսպես, Մուլլահ Օմարի հետ հարցազրույցը եւ մի շարք այլ օրինակներ ցույց են տալիս, որ Թրամփն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին քննադատող միակ նախագահը չէ: Եվ դա այն պատճառով, որ չնայած լրատվական այս կազմակերպությունը սովորաբար վերահսկվում է Սպիտակ տան նշանակած անձանց կողմից, այս գործակալության լրագրողներից օրենքով է պահանջվում լինել անկողմնակալ:

 

Կառավարության հաղորդումները խմբագրելու էվոլյուցիան

Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը մերժել են նախագահի կողմից հեռուստատեսությամբ հնչեցված քննադատություններին, ինչպես նաեւ չինական քարոզչություն տանելու մասին մեղադրանքներին պատասխան տալու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի խնդրանքը:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրեն Ամանդա Բենեթը հերքել է մեղդրանքները ու հայտարարել, որ գործակալությունը ‘’ձգտում է պատրաստել արդարամիտ, փաստերի վրա հիմնված այնպիսի հաղորդումներ, որոնք զարկ չեն տալիս որեւէ մեկի ուղերձներին’’:

Եվ իրոք, ‘’Ամերիկայի Ձայն’’-ը 20 անգամ հերքել է Չինաստանից ստացված ապատեղեկատվությունը: Այս մասին է հաղորդում մամուլի պաշտպան Լրագրողների կոմիտե կազմակերպությունը:

Նախագահ Քենեդին` ‘’Ամերիկայի Ձայն’’-ում. 1962 թվական
Նախագահ Քենեդին` ‘’Ամերիկայի Ձայն’’-ում. 1962 թվական

Նացիստական քարոզչության դեմ անաչառ լուրերի միջոցով պայքարելու նպատակով 1942 թվականին հիմնադրվելուց հետո, իր գոյության առաջին տասնամյակների ընթացքում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հաղորդումները պիտի նախապես արժանանային կառավարության հավանությանը:

Քենեդիի ժամանակաշրջանի Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում էլ` 1962 թվականին ‘’Ամերիկայի Ձայն’’-ը ‘’գործում էր կառավարության վերահսկողության ներքո’’, ասում է Հարավային Կալիֆորնիայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Նիքոլաս Քալը, որը նաեւ ‘’Սառը պատերազմը եւ Միացյալ Նահանգների տեղեկատվական գործակալությունը’’ գրքի հեղինակն է:

Նրա խոսքերով, ‘’վարչակազմը ներկայացնող մի պաշտոնյա էր ուղարկվում ‘’Ամերիկայի Ձայն’’, եւ բոլոր հաղորդումները6 մինչեւ եթերը պիտի արժանանային նրա հավանությանը:

Այս մոտեցումը վերացավ Ուոթերգեյթի սկանդալի ժամանակ, որի արդյունքում էր 1974 թվականին հրաժարական ներկայացրել նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Ինչպես Քալն է պատմում, ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրողների այն պնդումները, որ տալու են նախագահի հետաքննության մասին ամբողջ պատկերը, արժանացավ ԱՄՆ-ի Տեղեկատվության գործակալության ընդդիմությանը, երբ վերջինիս պաշտոնատար անձինք ցանկանում էին ներկայացնել ավելի դրական պատկեր:

Լրագրողները ցանկանում էին Ուոթերգեյթը վերածել ‘’եթերային քննադատական մի դասընթացի, ինչը ցույց է տալիս, որ Ամերիկայի հզորությունը կախված չէ երբեք սխալներ չգործող նախագահից, այլ`այդ սխալը լսումների արդյունքում ուղղելու Կոնգրեսի կարողությունից’’, ասել է Քալը: Այս հարցում ի վերջո կայացվել էր փոխզիջում այն մասին, որ ամեն անգամ նախագահի մասին բացասական թեմայով որեւէ հաղորդում ներկայացվելու դեպքում, պետք է ներկայացվեր նաեւ դրական բովանդակությամբ հաղորդում:

‘’Դրա արդյունքում հաղորդումները ստացան տարօրինակ բնույթ’’, ասում է Քալն ու ավելացնում. ‘’Հաղորդումներում պատմում էին, որ նախագահը համարվում է Ուոթերգեյթի ճգնաժամի դավադրության կողմնակի հանցակից, մյուս կողմից եթեր էին արձակվում հաղորդումներ այն մասին, որ տիկին Նիկքսոնը նոր դպրոց է բացել մայրաքաղաք Վաշինգտոնում’’:

 

Լրատվական գործակալությանն արգելվում է ցուցաբերել կողմնակալություն

Կոնգրեսն ու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ղեկավարությունը 1976 թվականին եկան այն եզրահանգման, որ գործակալությունը պետք է ունենա խմբագրական հստակ մանդատ` ապահովելու համար, որ արտասահմանյան իր լսարանի շրջանում պահպանի վստահելիություն: Կոնգրեսը կազմեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի կանոնադրությունը, որտեղ ասված է, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պետք է հրապարակի ճշգրիտ տեղեկություններ, թողարկի հաղորդումներ, որոնք ներկայացնում են ամերիկյան հասարակության բոլոր կողմերը, ներկայացնի Ամերիկայի քաղաքականության շուրջ հստակ բացատրություններ ու քննարկումներ:

Միացյալ Նահանգների երկարաժամկետ նպատակներն իրականացվում են ռադիոյի միջոցով աշխարհի ժողովուրդների հետ ուղիղ հաղորդակցվելու եղանակով: Գործուն դեր ունենալու համար ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պետք է գրավի ունկնդիրների ուշադրությունն ու հարգանքը: Հետեւյալ սկզբունքներն են այսուհետ կառավարելու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հաղորդումները.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջերալդ Ֆորդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ստորագրված` 12 հուլիսի, 1976 թվական Պետական օրենք 94-350­­­­­

Գործակալության խմբագրական գործունեությունն ավելի ուշ հստակեցվել են 1994 եւ 2016 թվականներին ընդունված օրենքներով, որոնք առանձնացնում են լրագրողների քաղաքական ազդեցությունից պաշտպանելու միջոցները:

‘’Թայմ’’ ամսագրի նախկին խմբագիր Ռիչարդ Ստենգելը, որն Օբամայի պաշտոնավարման ժամանակ նաեւ զբաղեցրել է հասարակական դիվանագիտության հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնը, ասել է, թե այս անկախությունն այն է, ինչը ‘’Ամերիկայի Ձայն’’-ը տարբերակում է իր մրցակիցներից:

‘’Ամերիկայի Ձայն’’-ը Միացյալ Նահանգների պետական հաղորդումների կայան չէ, ինչպիսիք են ավտորիտար երկրների հեռուստակայանները, որոնք ներկայացնում են այդ երկրների արտաքին քաղաքականության նպատակներն ու սկզբունքները: Այն չի անում նույնը, ինչ անում են Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կամ Կուբայի կայանները: Այն անկախ կայան է, ինչի պատճառով է նաեւ, որ այս կայանը սիրում են աշխարհում միլիոնավոր մարդիկ’’, ասում է Ստենգելը:

Նախագահ Ջորջ Բուշը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի 60-ամյակի կապակցությամբ. Փետրվարի 25, 2002թ:
Նախագահ Ջորջ Բուշը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի 60-ամյակի կապակցությամբ. Փետրվարի 25, 2002թ:

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ի հաղորդումներում Սպիտակ տան կողմից հաստատված գործադիր ներկայացուցիչները

Քանի դեռ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրողներից պահանջվում է ներկայացնել օբյեկտիվ լուրեր, գործակալությունն այնուամենայնիվ գտնվում է գործադիր իշխանության ներքո, որն ունի ‘’Ամերիկայի Ձայն’’-ի մայր գործակալության` ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության գործադիր տնօրենին նշանակելու լիազորություն:

ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը հետեւում է դաշնային կառավարության կողմից ֆինանսավորովող հինգ կայանների աշխատանքը: Գործակալության գործադիր տնօրենը, երկու կուսակցությունները ներկայացնող խորհրդի անդամները, ինչպես նաեւ միջազգային հարցերով փորձագետներն են նշանակում այս կայանների, այդ թվում` ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ղեկավարին:

Թրամփը ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության տնօրենի պաշտոնում 2018 թվականի հունիս ամսին նշանակեց վավերագրական պահպանողական ֆիլմերի ռեժիսոր Մայքըլ Փեքին:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը վերջերս նամակ հղեց Սպիտակ տանը, ասելով, որ Փեքը դեռեւս պիտի պատասխանի իր բիզնեսի շրջանակներում իր գործունեության, նախկինում իր կողմից մուծված հարկերի եւ նախկին իր աշխատանքից ‘’բացասական հանգամանքներում’’ հեռանալու մասին հանձնաժողովի հարցերին:

Փեքի խոսնակն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե հրաժարվում է այս մասին ներկայացնել մեկնաբանություններ, քանի որ նշանակման գործընթացը դեռեւս շարունակվում է:

Պաշտպանության եւ ժողովրդավարության հարցերով Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի ղեկավար Քլիֆորդ Մեյն ասում է, թե ‘’Ամերիկայի Ձայն’’-ի նկատմամբ Թրամփի քննադատությունն արդարացված է իր ներկայացրած թեկնածությունները հաստատելու շուրջ առաջ եկած խոչընդոտների պատճառով:

Մեյը ‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրեն Բենեթին համարում է դեմոկրատ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչ, որին չի հաջողվել համարժեք կերպով ներկայացնել աշխարհում Թրամփի վարչակազմի քաղաքականությունը:

Bloomberg News-ի նախկին գործադիր եւ Philadelphia Inquirer-ի խմբագիր Բենեթն ‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրենի պաշտոնում է նշանակվել 2016 թվականին եւ շարունակել պաշտոնավարումը Թրամփի վարչակազմի օրոք:

Նախագահ Բիլ Քլինթոնը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի մասին. Հոկտեմբեր 24, 1997 թվական
Նախագահ Բիլ Քլինթոնը ելույթ է ունենում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի մասին. Հոկտեմբեր 24, 1997 թվական

2001 թվականին Մուլլահ Օմարի հետ հարցազրույցի շուրջ առաջ եկած տարաձայնությունների ընթացքում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ավելի քան 100 լրագրողներ հանդես եկան նախաձեռնություններով, ստորագրեցին դիմում, հորդորելով գործակալությանն ընդդիմանալ ճնշումներին: Ի վերջո ‘’Ամերիկայի Ձայն’’-ը ստիպված եղավ հեռարձակել հարցազրույցից միայն որոշ հատվածներ եւ հանդես եկավ իր հաղորդումների պաշտպանությամբ մի հայտարարությամբ: ‘’Աֆղանստանում մարդիկ լսում են մեզ, քանի որ վստահում են մեզ, եւ մենք պատմում ենք ամբողջական պատմություններ’’, ասված էր հայտարարության մեջ:

Բաուչերը, որը ներկայումս Բրաունի համալսարանի արտաքին քաղաքականության հարցերով դասախոս է, ասում է, թե երկու կողմերն ավելի ուշ ‘’շարունակեցին’’ բախումները: Հարցազրույցը եթեր արձակվելուց միայն երկու շաբաթ անց Ուիթվորթը հեռացվեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից, ու նրան փոխարինելու եկավ Սպիտակ տան կողմից նշանակված Ռոբերտ Ռեյլին:

‘’Ճնշումն աչք ծակող չէր, սակայն նրանք հասկացրին, որ ես այլեւս դեր չպիտի ունենամ խմբագրական որոշումներ կայացնելու հարցում’’, ասել է Ուիթվորթը, որն այս գործակալությունում էր որպես արհեստավարժ լրագրող, այլ ոչ թե քաղաքական պաշտոնյա: Եվ նա որոշեց անցնել վաղաժամ թոշակի:

 

Կառավարությանը ենթակա կայանը, որն անցում է քաղաքական լարվածության բովով

Միացյալ Նահանգներում բաժանարար քաղաքականության ժամանակաշրջանները, ինչպես օրինակ նախագահին անվստահության քվե հայտնելու գործընթացները կամ պատերազմները, ‘’Ամերիկայի Ձայն’’-ը կարող են դնել դժվարին կացության առջեւ: Այս մասին է պատմում Freedom Forum կազմակերպությունից Լաթա Նոթը: Սակայն սրանք նաեւ ժամանակաշրջաններ են, երբ կայանը կառուցում է իր նկատմամբ հարգանքը, ասում է նա:

‘’Այն փաստը, որ դաշնային կառավարության կողմից ֆինանսավորվող մեր լրատվամիջոցները պետության կողմից ղեկավարվող կազմակերպություններ չեն, այլ անկախ են, ունի չափազանց մեծ կարեւորություն’’, ասում է Նոթը:

‘’Կառավարության բնույթն է այդպիսին. այն ասում է, որ եթե մենք ենք վճարում դրա համար, ուրեմն կարող ենք պահանջել, որ հեռարձակվեն մեր մասին ամենալավ պատմությունները’’, ասում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Քալը:

‘’Սակայն լրագրողների բնույթից է բխում սրան հակադարձելու կամքը եւ ասելու, որ լրագրողի էթիկայի պահանջներից է բխում երկու կողմերի տեսակետներն արտահայտելու, արդյունավետ ու վստահելի լինելու պահանջը’’:

Գերմաներեն լեզվով ծրագրերի հաղորդավար Ռոբերտ Բաուեր
Գերմաներեն լեզվով ծրագրերի հաղորդավար Ռոբերտ Բաուեր

1942 թվականին իր գործունեությունը սկսելուց ի վեր, երբ ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պայքարում էր նացիստական քարոզչության դեմ, ու չնայած կայանի խմբագրական անկախությունը պաշտպանելու մասին օրենքներին, այս կայանը մղել է իր անկախությունը պաշտպանելու պայքար: Դրա օրինակներն են.

  • 60-ական թվականների սկզբին ‘’Ամերիկայի Ձայն’’-ը չէր կարող Կուբայի հրթիռային ճգնաժամի միասին հաղորդումներ հեռարձակել առանց Միացյալ Նահանգների տեղեկատվության գործակալության կողմից հավանության:
  • Ուոթերգեյթի սկանդալի ժամանակահատվածում, ինչի արդյունքում 1974 թվականին հրաժարական ներկայացրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնը, ‘’Ամերիկայի Ձայն’’-ը բախումներ ունեցավ ԱՄՆ-ի տեղեկատվության գործակալության հետ, որը ցանկանում էր տեսնել դրական կտրվածքով ավելի մեծաթիվ հաղորդումներ: Ի վերջո կայացվեց համաձայնություն, որ Նիքսոնի մասին բացասական բովանդակությամբ յուրաքանչյուր պատմության պիտի հաջորդեր դրական մոտեցումներով մի հաղորդում:
  • Ջորջ Բուշ ավագի վարչակազմի օրոք, ԱՄՆ-ի տեղեկատվության գործակալությունը փորձում էր թույլ չտալ Ֆանգ Լիժիի հետ հարցազրույցը, երբ չինացի այս այլախոհն ԱՄՆ էր ժամանել 1990 թվականին: Ֆենգն ապաստան էր գտել Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանը, եւ ձեռքբերված գործարքի համաձայն, նրան թույլ էին տալու հեռանալ երկրից, եթե Վաշինգտոնը ‘’չշահարկեր’’ նրա հետ կապված պատմությունը:
  • Նմանօրինակ մի դեպք պատահեց 1977 թվականին, երբ Քլինթոնի վարչակազմն օգնեց ապահովելու Ուեի Ջինգշենգի ազատ արղձակումը ու փորձեց արգելափակել այդ մասին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հեռարձակումը, մտավախությամբ, որ այն կարող էր խանգարել մյուս այլախոհներին ապագայում ազատ արձակելու հնարավորությունը:
  • Սեպտեմբերյան հարձակումներից շաբաթներ անց Ջորջ Բուշ կրտսերի օրոք գործող Պետդեպարտամենտը փորձում էր թույլ չտալ Թալիբանի առաջնորդ Մուլլահ Օմարի հետ բացառիկ հարցազրույցի հեռարձակումը:
  • Հետսեպտեմբերյան ժամանակաշրջանում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի շուրջ քննարկումները շարունակվեցին, երբ գործակալությունը եթեր արձակեց հարցազրույցից մի հատված: Օբամայի վարչակազմում պաշտոնատար որոշ անձինք մտահոգություն արտահայտեցին այն մասին, որ գործակալության այս հաղորդումը չի արտահայտում ծայրահեղականության դեմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

 

Փեթսի Վիդակուսվարա

Արամ Վանեցյան

Թեմայի այլ նորություններ