Ալեն Սիմոնյանը հնարավոր բախումները կանխելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Ալեն Սիմոնյանը հնարավոր բախումները կանխելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Ազգային ժողովում լարված իրավիճակ էր ստեղծվել, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ:

Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Ազգային ժողովի բարձր ամբիոնից պետք է ելույթ ունենար Հայկ Կոնջորյանը, սակայն ընդդիմադիր գործիչները սկսեցին տեղից բղավել: ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց տեղից խոսել, ինչից հետո իշխանական պատգամավորները նույնպես սկսեցին տեղից բղավել։ Ալեն Սիմոնյանը հորդորեց իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ։ «Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը: Նիստերի աշխատանքը վերսկվեց ընդմիջումից հետո։

Թեմայի այլ նորություններ