Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զսպվածության, իսկ ՔՊ-ի պատգամավորներին ամեն սադրանքի չարձագանքելու կոչ արեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զսպվածության, իսկ ՔՊ-ի պատգամավորներին ամեն սադրանքի չարձագանքելու կոչ արեց

Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զսպվածության, իսկ ՔՊ-ի պատգամավորներին ամեն սադրանքի չարձագանքելու կոչ արեց

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հրահանգեց չարձագանքել սադրանքներին: Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և կառավարող մարմին: Երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են ինչ-որ վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել։ Դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես։ Թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր գործըկներներին՝ Ալեն Սիմոնյանը հորդորեց չարձագանքել ամեն սադրանքի:

«Մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են այդ պարտությունից։ Այդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է, չեն կարողանում հասկանալ, թե այդքան փող ծախսելուց հետո, այդքան ատելություն տարածելուց հետո ինչպես պարտվեցին»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով` ընտրությունների ընթացքում այն բոլոր մարդիկ, որոնք հայհոյանքներ օգտագործեցին և փորձեցին աչքի ընկնել, մերժվեցին ՀՀ քաղաքացիների կողմից:

« Խնդրում եմ, այդ մանր-մունր սադրանքներին, կրթություն, դաստիարակություն չունեցող մարդկանց արտահայտություններին մի՛ արձագանքեք։ Տեղը չեն բերել՝ ուր են եկել։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով արձագանքելու եմ։ Կգնաք, կդիմեք տարբեր տեղեր, ինչ ուզում եք արեք»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ