ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի գործընկերոջ հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի գործընկերոջ հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի գործընկերոջ հետ

Մայիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ:

Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը:

Հայաստանի և Ղրղըզստանի արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվել է բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվել է իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվել համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։

Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում  Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:

Հայաստանի և Ղրղըզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

Թեմայի այլ նորություններ