Աֆղանստանում գտնվող վրացի 10 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    20 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Աֆղանստանում գտնվող վրացի 10 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Աֆղանստանում գտնվող վրացի 10 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Կայուն աջկցություն առաքելությունում» գտնվող Վրաստանի պաշտպանության ուժերի 10 զինծառայողներին, որոնց մոտ 28 զինծառայողի հետ միասին ախտորոշվել էր կորոնավիրուս, Գերմանիայի օդային ուժերի ռազմական ինքնաթիռի հատուկ չվերթով փոխադրել են հայրենիք:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վարակված զինվորականների Վրաստան տեղափոխումն իրականացվել է ՆԱՏՕ-ի հրամանատարության որոշմամբ, երկու փուլով, հուլիսի 10-ին և այսօր:

Նրանց փոխանցմամբ, հուլիսի 10-ին տեղափոխված 28 զինծառայողից 8-ն ապաքինվել է և լքել բժշկական հաստատությունը:

«Մնացած զինվորականների առողջական վիճակը բավարար է: Վարակն ընթանում է առանց բարդությունների, իսկ վարակման աղբյուրը կապված է նույն «կլաստերի»՝ տեղի աֆղանցի անձնակազմի հետ:

Նախքան Վրաստան վերադառնալը, զինվորականները գտնվում էին հատուկ մեկուսացման տարածքներում և համապատասխանաբար, պաշտպանության նախարարության հայտարարությամբ, առաքելության վրաց այլ զինծառայողներին վիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում:

Ռազմական զինծառայողները համապատասխան բուժօգնություն կստանան պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում: Ինչ վերաբերում է մնացած զինվորականներին, նրանք Վրաստան վերադառնալուց հետո, կանխարգելման նպատակով, կանցնեն համապատասխան 14-օրյա կարանտին»,- հայտարարում են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Աղբյուր՝ 1tv.ge

Թեմայի այլ նորություններ