Աֆղանստանում 28 վրացի զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Վրաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Աֆղանստանում 28 վրացի զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Վրաստան

Աֆղանստանում 28 վրացի զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Վրաստան

Նրանց փոխանցմամբ, զինվորականներին ուղեկցում էին բժիշկները և այլ բժշկական անձնակազմ՝ բունդեսվերի այլ ստորաբաժանումներից:

Ինչպես մեկնաբանում են Վրաստանի պաշտպանության գերատեսչությունում, զինծառայողների վիճակը բավարար է:

«Ինչ վերաբերում է ախտանշաններին, հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների և բողոքների: Վարակման աղբյուրը կապված է տեղի աֆղանցի անձնակազմի հետ»,- հայտարարում են պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչության փոխանցմամբ, նախքան Վրաստան վերադառնալը, զինվորականները գտնվում էին հատուկ մեկուսացման տարածքներում և համապատասխանաբար, պաշտպանության նախարարության հայտարարությամբ, առաքելության վրաց այլ զինծառայողներին վիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում:

«Ռազմական զինծառայողները համապատասխան բուժօգնություն կստանան Գորիի զինվորական հոսպիտալում: Ինչ վերաբերում է մնացած զինվորականներին, նրանք Վրաստան վերադառնալուց հետո, կանխարգելման նպատակով, կանցնեն համապատասխան 14-օրյա կարանտին»,- հայտարարում են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Աղբյուր՝ 1tv.ge

Թեմայի այլ նորություններ