Ադրբեջանը ՌԴ պետդումայի պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Ադրբեջանը ՌԴ պետդումայի պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը ՌԴ պետդումայի պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:

«Հաշվի առնելով Միխայիլ Դելյագինի խոսքերում 101.2-րդ հոդվածի խախտման նշանների առկայությունը (պաշտոնատար անձի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու բաց կոչեր), 214.2.3 (ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիք՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ), 283.2.1 և 283.2.2 (ազգամիջյան ատելության հրահրում` ծառայողական դիրքի կիրառմամբ և ուժի սպառնալիքի միջոցով), 2022 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել:

Նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը»,- ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը  նշում է, որ մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցների առկայության պատճառով Միխայիլ Դելյագինը մարտի 29-ին որպես մեղադրյալ է ներգրավվել և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է  կալանքը:

«Միաժամանակ հարցումներ են ուղարկվել մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ ապահովելու մեղադրյալի անհապաղ կալանավորումը՝ այդ երկրների տարածք մուտք գործելու և Ադրբեջան արտահանձնելու դեպքում։ Քրեական գործով այս պահին շարունակվում են ինտենսիվ քննչական գործողություններ»,- նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ