Ադրբեջանի վրա գերիների հարցով պետք է նաև քաղաքական ճնշում բանեցվի. Արման Եղոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի վրա գերիների հարցով պետք է նաև քաղաքական ճնշում բանեցվի. Արման Եղոյան

Ադրբեջանի վրա գերիների հարցով պետք է նաև քաղաքական ճնշում բանեցվի. Արման Եղոյան

Ռուսաստանը գերիների վերադարձի հարցում ներգրավված է այնքանով, որքանով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է, որում էլ ամրագրված է գերիների անհապաղ վերադարձի համաձայնությունը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«ԵԽԽՎ-ն այստեղ ներգրավված է այնքանով, որքանով գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է, և մյուս միջազգային իրավական հարցերի հետ զուգահեռ այդ հարթակում էլ է հարցը քննարկվում, որտեղ Ռուսաստանն էլ է ԵԽԽՎ անդամ: Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, որովհետև քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի: Մենք միշտ պնդել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,- ասաց Եղոյանը:

Հիշեցնենք՝  հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:

Թեմայի այլ նորություններ