Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    19%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    30%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    19%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    53%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    19%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով

Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատել է Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Ֆայիգ Բաղիրովի ձերբակալության մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Թուրան գործակալությունը։

Վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, քննությունը հիմնավոր կասկածներ ուներ այն մասին, որ Բաղիրովը, հյուպատոսական գործերի և փաստաթղթերի հաստատման բաժնի երրորդ քարտուղարի ՝ Իլգար Ալիևի, հյուպատոսական և իրավաբանական բաժնի պետ Նուրուպաշա Աբդուլաևի և այլ ենթակաների միջոցով՝ կաշառքի դիմաց, լուծել է արտասահմանյան քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու հարցերը:

Նույն կերպ կաշառք է գանձվել ՝ արագացված ընթացակարգով Ադրբեջանի և արտասահմանյան պետությունների քաղաքացիներին փաստաթղթեր, ապոստիլ տրամադրելու համար:

Բաղիրովի և նրա հետ միասին գործարքի մեջ գտնվող մի խումբ անձանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով: Բաղիրովը մեղադրվում է կրկնակի կաշառք ստանալու մեջ:

Նշենք, որ 2010-2016թթ. Բաղիրովը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն է եղել:

Թեմայի այլ նորություններ