1930 թ․-ից առաջ ընդունված քարտեզները փաստաթղթեր են, որոնք բանակցությունների հիմքում են դրվելու․ Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

1930 թ․-ից առաջ ընդունված քարտեզները փաստաթղթեր են, որոնք բանակցությունների հիմքում են դրվելու․ Ավինյան

1930 թ․-ից առաջ ընդունված քարտեզները փաստաթղթեր են, որոնք բանակցությունների հիմքում են դրվելու․ Ավինյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացրեց հայ-ադրբեջանական սահմանում սահմանազատման աշխատանքների հարցը, հետաքրքրվեց, թե ինչու են սահմանամերձ շրջանի բնակիչները միայնակ մնացել սահմանազատման աշխատանքներում։ Թովմասյանը հիշեցրեց նոյեմբերի 26-ին Սոթքի հանքավայրում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները մտել էին հանքի տարածք՝ ընդգծելով, որ հանքավայրի վերաբերյալ մարզի բնակիչները խոր մտահգություն ունեն։ «Պետական սահմանի լուծման խնդիրը ի՞նչ փուլում է, ի՞նչ խոչընդոտներ ունենք, մոտավորապես ե՞րբ կկարողանանք պետական սահմանի խնդրի վերջնական լուծման հասնել, որպեսզի հստակեցնենք նաև հանքավայրի ճակատագիրը։ Այստեղ հնչեց, որ քննարկվում են և քարտեզների հետ են աշխատանքներ տարվում, արդյոք մինչև 1930 թվականի պատմական քարտեզները օգտագործվո՞ւմ են որպես սահմանազատման հիմք»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ 1930 թվականից առաջ ընդունված քարտեզները՝ 1928-1929 թվականների քարտեզները, փաստաթղթեր են, որոնք բանակցությունների հիմքում են դրվելու։ «Փաստացիորեն նաև այդ 1928-1929 թվականի քարտեզները այդ ժամանակվա երկու երկրների կողմից ընդունված իրավական փաստաթղթեր են, որը չի նշանակում՝ այլ փաստաթղթեր բանակցային փուլում չեն քննարկվելու։ Բանակցությունները ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու հենց այս տարվանից սկսած։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է այս բանակցությունները տարվեն»։

Անդրադառնալով Սոթքի հանքի հետ կապված հարցին՝ Ավինյանը նշեց, որ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածից երկու կողմերի զինված ուժերը ավելի ճշգրիտ են դիրքավորվել։ «Վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։ Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այս նույն ֆորմատի բանակցային գործընթացի հարցեր են, և կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են»։

Խոսելով սահմանամերձ շրջանների բնակիչներին մենակ թողնելու հարցից՝ Ավինյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են։ «Այո, կան հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են, քանի որ իրավական, կրկնում եմ՝ իրավական սահման, որպես այդպիսին, ֆիքսված չէ: Տեղի են ունենում երկու կողմերում հարցեր, որոնք ժամանակավոր այդպիսի լուծումներ են տրվում, և այդ լուծումները պետք է հաստավեն իրավական փաստաթղթերով, որոնք պետք է արդյունք լինեն բանակցությունների»։

Թովմասյանը, արձագանքելով Ավինյանին, նշեց որ, իր տեղեկություններով, Սոթքի ոսկու հանքավայրում այսօր աշխատող 984 աշխատողների 600-700-ը կրճատվելու են. «Արդյո՞ք դուք ունեք նման տեղեկություն, և արդյո՞ք այս ցավալի հեռանկարը կա։ Եվ եթե ժամկետների մասով կամ ընդհանրապես քարտեզագրման պահով ես կարող եմ օգտակար լինել, կարող եմ ներգարվվել որևէ գործընթացում»։
 

«Կարծում եմ՝ մեր ընդհանուր դիրքորոշումը այս շաբաթ կամբողջականացվի բանակցություններին ընդառաջ։ Դուք ունեք համապատասխան լիազորություններ և իրավասություններ՝ այդ ընթացքին ծանոթանալու, կարծում եմ՝ որևէ խնդիր չունենք ձեզ հետ կիսելու և ձեր կարծիքը հաշվի առնելու»։

Թեմայի այլ նորություններ