1000 հոգով կարելի է խորհրդարանը գրավել, մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ...խորհրդարան անցնելու շեմը չեն հաղթահարի. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

1000 հոգով կարելի է խորհրդարանը գրավել, մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ...խորհրդարան անցնելու շեմը չեն հաղթահարի. Փաշինյան

1000 հոգով կարելի է խորհրդարանը գրավել, մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ...խորհրդարան անցնելու շեմը չեն հաղթահարի. Փաշինյան

Ո՞ր պարագայում է, որ մենք լրջորեն կխոսենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Ազգային ժողովում այսպիսի հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պարզաբանեց. «Երբ որ պարզվի եւ արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս Հայաստանի կառավարությանը, ժողովրդի կողմից ընտրված Կառավարությանը ուղղակի գոյություն չունի, որեւէ քաղաքական ուժ, խումբ, խմբակ չի կարող ժողովրդին եւ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարադրել»: 

Ապա անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն իր հրաժարականը պահանջողների հետ՝ Փաշինյանը ընդգծեց, որ չի գտնվի մի այդպիսի դեպք, երբ որ իրենց հետ խոսելու ցանկություն է եղել, եւ իրենք չեն խոսել: 

«Մենք պատրաստ ենք երկխոսության՝ պայմանով, որ այդ երկխոսության մեջ պիտի բացառվի որեւէ իրավիճակ, որ որեւէ մեկը կարող է հետո մեկնաբանել, որ կառավարությունը սպառնալիքի ներքո գնաց խոսակցության: Հարկադրանքի կամ սպառնալիքի ներքո չի լինելու, ուղղակի բացառվում է որեւէ խոսակցություն»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետին՝ Փաշինյանն ասաց, որ դա աչքաչափով չի կարող որոշվել, պետք է միջավայրի փոփոխություն տեղի ունենա: Կրկին վերադառնալով հարցին, թե ինչու 17 ուժերը չեն պահանջում արտահերթ ընտրություններ՝ վարչապետը նկատեց. 

«Որովհետեւ հասկանում են, որ ուղղակի շեմը չեն հաղթահարի: Ոչ թե չեն հաղթի, այլ շեմը չեն հաղթահարի: Որովհետեւ 1000 հոգով հնարավոր է ճանապարհ փակել, բայց հնարավոր չէ դառնալ խորհրդարանական ուժ, 1000 հոգով կարելի է խորհրդարանը գրավել, 1000 հոգով հնարավոր է մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ, վարչապետի դեմ, պատգամավորի դեմ, նունիսկ 5 հոգով կարելի է մահափորձ անել»:

Արման Բաբաջանյանի հարցի մեջ խոսք կար նաեւ կաթողիկոսների կողմից վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Այդ կապակցությամբ Փաշինյանն ասաց. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ եկեղեցու ներկայացուցիչները հանդես են եկել կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն, առավել եւս հայրապետերը, ունեն իրենց դիրքորոոշումն արատահայտելու անքակտելի իրավունք»: Վարչապետն ընդգծեց՝ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ կերպ վտանգի տակ չեն դնելու, բայց աթոռներից էլ չեն կառչելու:

Թեմայի այլ նորություններ