Թբիլիսիում այսօր նորից հանրահավաք է հայտարարված՝ կառավարության հրաժարականի պահանջով
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Թբիլիսիում այսօր նորից հանրահավաք է հայտարարված՝ կառավարության հրաժարականի պահանջով

Թբիլիսիում այսօր նորից հանրահավաք է հայտարարված՝ հուլիսի 5-ին դաժան ծեծված ու մահացած հեռուստաօպերատոր Լեքսո Լաշքարավայի հիշատակին ու կառավարության հրաժարականի պահանջով: Ռուսթավելի պողոտայում` Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ հայտնում է aliq.ge-ն:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ցույցերը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան համար:

Օպերատորի մահվան կապակցությամբ Վրաստանում գործող լրատվամիջոցները համատեղ հայտարարություն են տարածել և դիմել դիվանագիտական ​​կորպուսին:

«Վրաստանում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների իրավունքների ոտնահարման դեպքերը մոտեցել են կրիտիկական սահմանագծին: Լրատվամիջոցների դեմ տասնյակ գործեր դեռևս քննված չեն: Իշխանություններին չի հաջողվում պաշտպանել լրագրողների անվտանգությունը»:

Կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում են ոչ միայն վարչապետի հրաժարականը, այլև պատրիարքի ձերբակալությունը:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրել է նախկին իշխանություններին և «ռադիկալ ընդդիմությանը»: Նրա խոսքով՝ Սաակաշվիլուն չհաջողվեց իրականացնել դավադրության իր ծրագիրը:

Թեմայի այլ նորություններ