«Դրդապատճառները առայժմ մեզ անհայտ են». Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված Թրամփի մահափորձի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

«Դրդապատճառները առայժմ մեզ անհայտ են». Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված Թրամփի մահափորձի հետ

«Դրդապատճառները առայժմ մեզ անհայտ են». Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված Թրամփի մահափորձի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված Սպիտակ տան նախկին ղեկավար, նախագահի հանրապետականների ​​թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի հետ։ Հայտարարության մեջ, որը նա գրի է առել Օվալաձև աշխատասենյակում, նա ամերիկացիներին կոչ է արել հրաժարվել քաղաքականության մեջ բռնությունից: 

«Մենք պետք է իջեցնենք մեր քաղաքականության մեջ ջերմաստիճանը,- հայտարարել է Բայդենը իր ուղերձում, որը տևել է մոտ յոթ րոպե:- Չի կարելի թույլ տալ, որ նման բռնությունը դառնա նորմ: Քաղաքական հռետորաբանությունը մեր երկրում շատ է թեժացել։ Ժամանակն է սառեցնել այն: Սա անելը բոլորիս պատասխանատվությունն է»։

Բայդենն ասել է, որ քաղաքականությունը պետք է լինի «խաղաղ բանավեճի ասպարեզ», և բռնությունը երբեք չի կարող լինել պատասխան: Քաղաքական պայքարը «երբեք չպետք է դառնա իրական մարտադաշտ և, Աստված մի արասցե, սպանության դաշտ»,- հավելել է նախագահը։

«Ամերիկայում մենք մեր տարաձայնությունները լուծում ենք քվեատուփի մոտ։ Հիմա դա անելու ժամանակն է: Քվեատուփի մոտ, ոչ թե փամփուշտների օգնությամբ»,- ասել է Բայդենը։

Նախագահը Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում և 50-ամյա հրշեջ Քորի Կոմփերտորին անվանել հերոս, ով սպանվել է Թրամփի հանրահավաքի ժամանակ՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամներին գնդակից։

Թրամփի հանրահավաքի ժամանակ տուժած ևս երկու անձինք՝ 57-ամյա Դևիդ Դատչը և 74-ամյա Ջեյմս Կոպենհեյվերը, ծայրահեղ վիճակում գտնվում են հիվանդանոցում։

Բայդենը նաև նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները դեռևս որևէ հստակ եզրակացություն չեն արել հարձակվողի դրդապատճառների վերաբերյալ։ BBC-ն նշում է, որ իր ուղերձում նախագահը, ամեն ինչից դատելով, ակնարկել է, որ արժանահավատ փաստերի բացակայության պայմաններում համացանցում սկսել են տարածվել բազմաթիվ կեղծ պնդումներ և դավադրության տեսություններ։

«Հրաձիգի դրդապատճառները առայժմ մեզ անհայտ են։ Մենք չգիտենք, թե նա ինչ հայացքներ ուներ և ում էր աջակցում։ Մենք չգիտենք՝ նա որևէ մեկից օգնություն կամ աջակցություն ստացե՞լ է և որևէ մեկի հետ շփվե՞լ է»,- ասել է Բայդենը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես արժեվորում ենք:

Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ