ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ-ում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումներին. Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզրա Զեային
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ-ում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումներին. Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզրա Զեային

ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ-ում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումներին. Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզրա Զեային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա նախանշելու համագործակցության հետագա ոլորտներն ու կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմիններին՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը:

Աննա Վարդապետյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, խոշտանգումների, կիբերհանցավորության դեմ պայքարին և այլն:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան կարևորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընթացող աշխատանքներն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերին:

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և ընդգծել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Թեմայի այլ նորություններ