Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։ Այս մասին գրում է POLITICO հրատարակությունը, որի տրամադրության տակ է հայտնվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակը։ Պատգամավորները նամակում նշում են, որ Օրբանն «արդեն զգալի վնաս է հասցրել՝ չարաշահելով ԵՄ խորհրդում նախագահող երկրի դերը»։

«Սա պահանջում է իրական գործողություններ, ինչպիսին է ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքի կասեցումը, քանի որ փորձը ցույց է տվել, որ այս իրավիճակի զուտ բանավոր դատապարտումներն ազդեցություն չեն գործում», - մեջբերում է POLITICO-ն հատված նամակից։ 

Հուլիսի 1-ին ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Օրբանն իր նախաձեռնությամբ «խաղաղարար առաքելություններ» է իրականացրել դեպի Ուկրաինա, ՌԴ, Չինաստան և ԱՄՆ՝ նշելով, որ ներկայացնում է ԵՄ-ն։ 

Օրբանի այցերը Ռուսաստան և Պեկին մեծ քննադատության են արժանացել։ ԵՄ-ում շեշտել են, որ նա գործում է ոչ թե Եվրամիության, այլ իր անունից։ Հուլիսի 15-ին POLITICO-ի աղբյուրները հայտնել էին, որ Եվրահանձնաժողովը եվրահանձնակատարներին խնդրել է Հունգարիայի նախագահության ընթացքում չմասնակցել նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։ 

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։  Իսկ Պեկինից Օրբանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թեմայի այլ նորություններ