Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    63%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է կայունությունը Հարվային Կովկասի տարածաշրջանում, և դաշինքի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին:

«Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Փորձում ենք մեր գործընկերներին ճիշտ ուղի մղել: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»,- ասել է Կոլոմինան:

Նա ընդգծել է, որ «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի, իսկ Սև ծովը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ անկայունությունն ազդում է մեզ վրա»։

Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյան արդյոք առաջընթաց տեսնո՞ւմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որը ձգձգվում է, Կոլոմինան պատասխանել է, որ ինքը լավատես է, դրական առաջընթաց է տեսնում, կարևորել է նաև Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:

«Ես հավատացած եմ, որ առաջընթաց կա: Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի, բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք»,- վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Թեմայի այլ նորություններ