Կայացել են Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Օմանի էկոնոմիկայի նախարարի և Բելգիայի ԱԳ նախարարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Կայացել են Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Օմանի էկոնոմիկայի նախարարի և Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Կայացել են Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Օմանի էկոնոմիկայի նախարարի և Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում:

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ:

Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

Ավելի վաղ, հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին։ 

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, այդ թվում նաև՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել առկա գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը։  

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Թեմայի այլ նորություններ