ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Քննելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշեց, որ դատավոր Դանիբեկյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով պաշտոնաթող նախագահի վերաբերյալ քրեական գործերը արդյունավետ չեն քննվել և Քոչարյանն ազատվել է պատասխանատվությունից։

Աննա Դանիբեկյանը նիստին ներկա չէր։

Նախարարությունը վարույթը հարուցել էր հենց ԲԴԽ աշխատակազմի պատրաստած մի աղմկահարույց տեսանյութի հիման վրա, որում արդեն իսկ Աննա Դանիբեկյանը մեղավոր էր հռչակվել Ռոբերտ Քոչարյանի գործով, այն դեպքում, երբ երկրորդ նախագահին մեղսագրվող արարքներից սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական Բարձր դատարանի որոշման արդյունքում, իսկ մյուս՝ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Արդարադատության նախարարության պնդումը, թե այս երկու վարույթներն առանձնացնելու դեպքում կապահովվեր արդյունավետ քննություն, այդպես էլ որևէ փաստական կամ վերլուծական տվյալներով չհիմնավորվեց։

Թեմայի այլ նորություններ