Հայ զինվորները վերապատրաստվում են՝ սովորելով, թե ինչպես է արևմտյան բանակը պատրաստվում կռվել․ Գուստավ Գրեսել
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    63%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Հայ զինվորները վերապատրաստվում են՝ սովորելով, թե ինչպես է արևմտյան բանակը պատրաստվում կռվել․ Գուստավ Գրեսել

Հայ զինվորները վերապատրաստվում են՝ սովորելով, թե ինչպես է արևմտյան բանակը պատրաստվում կռվել․ Գուստավ Գրեսել

Ֆրանսիական «Միստրալները» փոքր հեռահարության համակարգեր են, այնուհետև պետք է լինեն նաև ավելի հեռահար համակարգեր, դա սկիզբ է և, իհարկե, այդ համակարգերի մատակարարման վրա աշխատանքը շարունակվում է, «Ազատության» հետ զրույցում ասել է «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի քաղաքականության գծով ավագ գիտաշխատող Գուստավ Գրեսելը։

Իսկ, թե ինչպես օգտագործել այդ համակարգերը, ըստ փորձագետի, աշխատանքներ են տարվում հայ զինվորների նախապատրաստման ուղղությամբ։

«Սա դոկտրինալ իմաստով արևմտայնացման սկիզբ է: Դուք հնարավորություն ունեք շփվելու ֆրանսիացի սպաների հետ, հայ զինվորները վերապատրաստվում են՝ սովորելով, թե ինչպես է արևմտյան բանակը պատրաստվում կռվել։ Եվ դա կփոխի նաև Հայաստանի գործողությունների կանխատեսելիությունը», - ասել է Գրեսելը՝ պարզաբանելով․ - «Մարտավարական օպերատիվ առումով խնդիրն այն է, որ, իհարկե, իմանալով կռվելու խորհրդային եղանակը՝ Ադրբեջանը նախորդ պատերազմում կարող էր շատ լավ կանխատեսել, թե ինչ կանեին կամ չէին անի հայ սպաները այս կամ այն իրավիճակում։ Եվ այս կանխատեսելիությունը օգնեց նրանց նաև սեփական գործողությունները պլանավորելու հարցում, որոնք այն ժամանակ, իհարկե, բավականին հաջող էին։ Իսկ, եթե դուք այլ կերպ կռվեք, թշնամին չի կարող պատրաստվել այնպես, ինչպես նա կպատրաստվեր, երբ հիանալի գիտի, թե ինչ է լինելու մյուս կողմում: Եվ չպետք է թերագնահատել մյուս կողմի անակնկալի մատնվելը ու անապահով լինելը՝ որպես զսպող գործոն»։

Գեսելը նաև տեղեկացրել է, որ անցած տարվա աշնանը Հայաստանը ձեռք է բերել առևտրային անօդաչու թռչող սարքեր, որոնք քիչ թե շատ հայկական կողմը հաջողությամբ օգտագործել է սահմանամերձ շրջաններում։

«Սրանք հիմնականում կոմերցիոն ջերմային պատկերման քառակոպտերներ և օկտոկոպտերներ են, որոնք օգտագործվում են սահմանների մոնիտորինգի և հրետանու և ականանետերի դիրքեր գտնելու համար: Այսպիսով, դա, իհարկե, մի բան է, որը բավականին հաճախ է կիրառվում, օրինակ, Ուկրաինայում, և դա այժմ կիրառվում է նաև Մյանմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Շատ երկրներում, շատ պատերազմներում, դուք տեսնում եք այս կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի կիրառումը, և Հայաստանն այժմ բացառություն չէ: Նաև, իհարկե, մյուս կողմն օգտագործում է դրանք», - հավելել է Գեսելը՝ նշելով, որ դրանք բավականին օգտակար են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Թեմայի այլ նորություններ