Անկախ բոլոր մարտահրավերներից՝ Հայաստանը հավատարիմ մնաց իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը. ԱԳ նախարարի ելույթը՝ Նյու Յորքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Անկախ բոլոր մարտահրավերներից՝ Հայաստանը հավատարիմ մնաց իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը. ԱԳ նախարարի ելույթը՝ Նյու Յորքում

Անկախ բոլոր մարտահրավերներից՝ Հայաստանը հավատարիմ մնաց իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը. ԱԳ նախարարի ելույթը՝ Նյու Յորքում

Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ստորև ներկայացվող ելույթով.



«Պարո՛ն նախագահ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում:

Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված մարտահրավերների և ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:

2023թ. սեպտեմբերին ընդունված քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտեզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները և դրանց թիրախները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը և հասնել գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարհացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։

Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու և ապագա սերունդների համար ավելի ապահով և լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ և փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք և վճռականություն:

Այստեղ կցանկանայի նշել այն հարցապնդումը, թե արդյոք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաև օրինակով ցույց տալ, որ նման միտումի փոփոխությունը հնարավոր է:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:

Ավելի ուշ՝ օրվա ընթացքում, ես կներկայացնեմ Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը, որը կարևոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով քաղված դասերը:

Եզրափակելով՝ ես վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով հետևում: Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը:

Շնորհակալություն»:

Թեմայի այլ նորություններ