Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։

Գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին

Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները,  կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը՝ ուղղված հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, լուծման հետ կապված դժվարություններին։ Աշխատակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները և առաջարկությունները  դրանց վերացման ուղղությամբ։ Քննարկվել են լուծման մի շարք տարբերակներ ու հնարավորություններ։

Կողմերը վերահաստատել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցությունը շարունակելու, համատեղ  ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Թեմայի այլ նորություններ