Ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջընթացի կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Ուզրա Զեյային
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջընթացի կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Ուզրա Զեյային

Ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջընթացի կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Ուզրա Զեյային

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը:

Թեմայի այլ նորություններ