ՌԴ-ն լրացուցիչ ռազմական ոստիկանության ուժեր է տեղակայել սիրիական Այն Իսա շրջանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ-ն լրացուցիչ ռազմական ոստիկանության ուժեր է տեղակայել սիրիական Այն Իսա շրջանում

ՌԴ-ն լրացուցիչ ռազմական ոստիկանության ուժեր է տեղակայել սիրիական Այն Իսա շրջանում

Սիրիայի Այն Իսա շրջանում իրավիճակը կայունացնելու համար տարածք են ժամանել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետի տեղակալի խոսքը: 

«Ավելի վաղ թուրքական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուս-սիրիական համատեղ դիրքեր տեղակայելու մասին», - ասել է փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը:

Նա նաև նշել է, որ Իդլիբի դեէսկալացիոն գոտում էլ հարձակում է իրականացրել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 21 զինյալ:
 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերը ոչնչացրել են Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի 15 զինյալի, որոնք համագործակցում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» հետ:

Թեմայի այլ նորություններ