Դատավորի որոշման համաձայն՝ Ջուլիան Ասանժը չի կարող հանձնվել ԱՄՆ-ին․ Sky News
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատավորի որոշման համաձայն՝ Ջուլիան Ասանժը չի կարող հանձնվել ԱՄՆ-ին․ Sky News

Դատավորի որոշման համաձայն՝ Ջուլիան Ասանժը չի կարող հանձնվել ԱՄՆ-ին․ Sky News

Լոնդոնի դատավորներից Վանեսա Բերեյցերը, որը քննում էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը, հայտարարել է, որ մերժում է նրա հանձնումն ԱՄՆ-ին, քանի որ մտավախություն կա, որ լրագրողը կարող է ինքնասպան լինել:
 
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը: 2010-ին արտահոսած ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի՝ WikiLeaks-ի հրապարակման պատճառով ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել Ասանժին լրտեսության և համակարգչի օգտագործման չարաշահման համար՝ հաղորդում է Sky News-ը: Նա կրկին ձերբակալվել է սեպտեմբերին՝ լրտեսության 17 մեղադրանքի համար, որոնք նախատեսում են մինչև 175 տարի ազատազրկում: Մեղադրող կողմը պնդում է, որ նա դավադրություն է կազմակերպել բանակի հետախուզական վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ կոտրելու համար ԱՄՆ պաշտպանության նախարարության համակարգչի կարևորագույն գաղտնաբառերից մեկը: Ասանժը հերքում է մեղադրանքը և վստահեցնում, որ մտադրություն չի ունեցել կոտրել պաշտպանության նախարարության համակարգչի գաղտնաբառը, և որ մեղադրող կողմը չունի որևէ ապացույց, որ նա սպառնացել է ինչ-որ մեկի անվտանգությունը վտանգի ենթարկել:
 
Դատավոր Բերեյցերի որոշման հրապարակումից հետո Ջուլիան Ասանժի փաստաբանները պնդում էին, որ նա հանդես է գալիս որպես լրագրող և իրավունք ունի ԱՄՆ սահմանադրության «Առաջին փոփոխությամբ» պաշտպանել խոսքի ազատությունը՝ արտահոսող փաստաթղթեր հրապարակելու համար, որոնք բացահայտում են ԱՄՆ ռազմական ապօրինություններն Իրաքում և Աֆղանստանում: Բայց դատավորը մերժել է այդ դիմումը՝ ասելով, որ Ասանժի գործողություններն այն իրավական բնութագիրն ունեն, որոնք չեն կարող պաշտպանվել խոսքի ազատության իր իրավունքով:

Թեմայի այլ նորություններ