Այսօր Ժնևում մեկնարկում է Պուտին-Բայդեն հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Այսօր Ժնևում մեկնարկում է Պուտին-Բայդեն հանդիպումը

Այսօր Ժնևում մեկնարկում է Պուտին-Բայդեն հանդիպումը

Այսօր շվեյցարական Ժնևի «Լա Գրանժ» դղյակում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների սպասված հանդիպումը: Բայդեն-Պուտին գագաթնաժողովից 10 րոպե առաջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կլուսանկարվեն Շվեյցարիայի նախագահի հետ: Առանձնազրույցից մեկ ժամ հետո կսկսվեն Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները, հետո արդեն հանդիպման երկրորդ փուլը: Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում: Կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ հանդիպմանն ընդառաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Սպիտակ տունը հաստատել է, որ հանդիպումներից հետո Պուտինն ու Բայդենն առանձին-առանձին հանդես կգան մամուլի ասուլիսներով:

Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով։ Հանդիպումը կմեկնարկի Ժնևի ժամանակով ժամը 13։00-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15։00-ին)։ Բանակցություններն ընթանալու են նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու։ Գագաթնաժողովի վայրը հսկում են զինվորականները: Բացի այդ, այնտեղ տեղադրված են «Էրլիկոն» GDF-005 զենիթային համակարգեր: Դրանք ավտոմատ համակարգչային զենքեր են, որոնք նախատեսված են կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համար:

Հայտնի է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ: 

Ռուսաստանի առաջնորդի հետ համատեղ մամուլի ասուլիս չանցկացնելու մասին նախագահ Բայդենի որոշումն առաջացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի դժգոհությունը, որը դա որակել է թուլության դրսևորում:

«Եթե Դուք պատրաստ չեք պարզապես կանգնել ամբիոնում և պատասխանել մամուլի հարցերին ... որոնք կարող են բարդ լինել, մինչ Ձեր հակառակորդը կանգնած է մի քանի մետր հեռու, աշխարհին տեղեկացնել, թե ինչի մասին եք խոսել, ինչ հարցեր եք կարևորել, դա մեծ թուլության նշան է»,- ասել է Պոմպեոն: 

Բայդենը երեկ արդեն ժամանել է Ժնև, որտեղ հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ: Հանդիպման մեկնարկի նկարահանումից հետո լրագրողները հարցրել են Բայդենին, թե արդյո՞ք պատրաստ է վաղվա հանդիպմանը, Սպիտակ տան ղեկավարը կարճ արձագանքել է. «Ես միշտ եմ պատրաստ»: Արդեն մի քանի օր է Ժնևում անվտանգության խստագույն կանոններ են գործում: Օրեր առաջ Ժնևի երկինքը փակվել է Պուտինի և Բայդենի հանդիպման պատճառով: «Լա Գրանժ» դղյակի հարակից փողոցները ցանկապատվել են, իսկ լրատվամիջոցների համար հատուկ տարածք է հատկացվել:

 

Թեմայի այլ նորություններ