«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երազ» այգում «Զիփլայնի» աշխատակցի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 18:58-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Երազ» այգում քաղաքացին ընկել է «Զիփլայնից» և մարմնական վնասվածք ստացել:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան» բժշկական կենտրոնից այն մասին, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Թբիլիսյան հասցեում գտնվող հիշյալ այգում «Զիփլայնի» աշխատակիցը վայր է ընկել բարձրությունից և գիտակցության չգալով` մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ