Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 10°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները

Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները

Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը:

Մի խումբ քաղաքացիներ փակել են Հերացի փողոցը, մեկ այլ խումբ` Արշակունյաց պողոտան: Ոստիկանները փորձում են բացել երթևեկությունը:

Քաղաքացիների մի խումբ էլ փակել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը` փորձելով կաթվածահար անել Մաշտոց պողոտայի երթևեկությունը։

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը: 

Ընդդիմության շարժման անդամները պարբերաբար փողոցներ են փակում, որոնք ազատվում են ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո: Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։

Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ: Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար:

Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը: 

Թեմայի այլ նորություններ