Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ

Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ: Պատգամավորը հայտնում է, որ  նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, չեղարկել ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Առաջարկվում է սահմանել զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկել փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցնել են զենքի տեսակները, սահմանել հրաձգարանների չափանիշները:

Նախագծով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետն առաջարկվում է սահմանվել 10 տարի՝ 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո 3 ամիս անց։

Թեմայի այլ նորություններ