Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մասին

Էրդողանի խոսքով՝ գործողության նպատակը կլինի թուրք-սիրիական սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգ գոտի ստեղծելը։ Այս մասին գրում է թուրքական «Associated Press» լրատվական գործակալությունը։

«Մոտ ապագայում մենք նոր քայլեր կձեռնարկենք նախագծի անավարտ հատվածների վերաբերյալ, որը մենք սկսել ենք 30 կմ անվտանգ գոտում, որն ստեղծել ենք մեր հարավային սահմանի երկայնքով»,- ասել է Էրդողանը կառավարության նիստում։

Գործակալության տվյալներով՝ ներխուժումը կարող է թիրախավորել այն տարածքները, որոնք վերահսկում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալները:  Անկարան Սիրիա զորքեր է ուղարկել 2016 և 2019 թվականներին, ինչին ի պատասխան ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ, որոնք ներառում էին ռազմական տեխնիկայի վաճառքի սահմանափակումներ։

Այժմ թուրքական զորքերը վերահսկում են սիրիական Հալեպ, Ռաքքա, Հասակա և Իդլիբ նահանգների մի մասը:

Թեմայի այլ նորություններ