Շոյգուն հայտնել է Մարիուպոլի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Շոյգուն հայտնել է Մարիուպոլի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին

Շոյգուն հայտնել է Մարիուպոլի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։

Նրա խոսքով՝ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ նախարարի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել են 1400-ը:

Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։ «Ազովստալի օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր, Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի»,- նշել է նախարարը։

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը․ «Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը և պահանջել արգելափակել «Ազովստալը»։

Թեմայի այլ նորություններ