Քննարկումներ ՀՀ արտաքին անվտանգային սպառնալիքների և Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Քննարկումներ ՀՀ արտաքին անվտանգային սպառնալիքների և Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ

Քննարկումներ ՀՀ արտաքին անվտանգային սպառնալիքների և Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ

2022 թ․ հունիսի 21-ին տեղի ունեցան Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» համատեղ կազմակերպած իրար հաջորդած երկու հանրային քննարկումներ՝ «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ», ապա և «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» թեմաներով: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ, այդ թվում՝ փորձագետներ, հանրային կարծիքի ձևավորողներ:

Առաջին քննարկման բանախոսն էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղենիշները, ապա և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անցկացնել ևս մեկ նմանատիպ հանդիպում-քննարկում:

Երկրորդ քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը և ռազմական կրթության մասնագետ Վազգեն Ղազարյանը:

Նրանք ներկայացրեցին ռազմական բարեփոխումների ընթացքը, ծագող խոչընդոտներն ու դժվարությունները, առանցքային հիմնախնդիրները: Վերջում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հացերին:

Հանրային քննարկումները իրականացվում են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նախաձեռնած՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների և ՏԻ մարմինների հետ կառուցվածքային երկխոսության շրջանակներում: Միջոցառումները տեղի ունեցան առանց հղումների՝ «Չէթըմ հաուս» ձևաչափով: Դրանք մոդերացնում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

ԱլԳ ՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի լրատվական ծառայություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Թեմայի այլ նորություններ