Փաշինյանն անհնարին է համարում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Փաշինյանն անհնարին է համարում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարումը

Փաշինյանն անհնարին է համարում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին:

Ուրիխանյանը հարցրեց, թե արդյոք Փաշինյանն ունի մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի սահմանը հատած ադրբեջանցիների նկատմամբ, ապա ՌԴ-ն և ՀԱՊԿ զորքերը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորությունները:

«Դուք նկատի ունեք, որ ՀԱՊԿ-ն կամ ՌԴ-ն իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարե՞ն: Այդպիսի բան ո՞նց է հնարավոր, դա նշանակում է, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, քանի որ իր միջազգային պարտավորությունը չի կատարում: Ռուսաստանի դիրքորոշումը եղել է, կա և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար: Եվ այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանը այդ կարմիր գիծը հատել է: Եվ ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստը, մեկնաբանությունը այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա հարձակում է ՌԴ-ի վրա: Դա գրված է թղթի վրա: Սա նշանակում է, որ եթե որևէ մեկը կարող է անպատիժ հարձակվել ՀՀ-ի վրա, ուրեմն ցանկացած մեկը կարող է անպատիժ հարձակվել ՌԴ-ի վրա»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանը շարունակելու է խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ շրջանակներում, ՌԴ-ի հետ, որի հետ ունի երկկողմ անվտանգային համագործակցություն: Հայաստանը խորհրդակցությունների մեջ է նաև հարևան Իրանի հետ:

Նա հավելեց, որ հետպատերազմյան անվտանգային համակարգը հիմա շատ լուրջ փորձություն է ապրում, և այդ փորձությունը պետք է հաջողությամբ հաղթահարվի: «Եվ մենք համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ն և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարեն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանն այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, այն կարող է մտցվել իրավիճակի կտրուկ սրման դեպքում:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն երկրորդ հոդվածով: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Թեմայի այլ նորություններ