Նորատուսի բնակիչը կալանավորվել է երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Նորատուսի բնակիչը կալանավորվել է երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Նորատուսի բնակիչը կալանավորվել է երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
 
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001 թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։
 
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
 
Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ