Մայրը 2-ամյա դստերը գցել է Դեբեդ գետը. փոքրիկի վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Մայրը 2-ամյա դստերը գցել է Դեբեդ գետը. փոքրիկի վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ

Ապրիլի 25-ին՝ ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես արդեն հրապարակվել է, այսօր (խմբ. - երեկ) Ալավերդի քաղաքում 2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը։ Երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է երեխային ու դուրս բերել գետից։

Քիչ առաջ Սանահին Սարահարթ թաղամասում այցելել եմ երեխայի ընտանիքին։ Մինչ այդ այցելել եմ Ալավերդու ԲԿ, որտեղից երեխային տեղափոխել են Վանաձորի ԲԿ։ Ըստ բժիշկների` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխան գիտակցության է եկել, սրտի աշխատանքը, սատուրացիան նորմալ է։ Այս պահին բժիշկները շարունակում են հետազոտությունը, Երևանից Վանաձոր է հասել շտապօգնության ևս մեկ բրիգադ։

Հավելեմ, որ ահազանգից անմիջապես հետո շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի Պարեկային Ծառայության գումարտակի 2 րդ վաշտի 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ»:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է՝ երեկ Դեբեդ գետից դուրս բերված 2 տարեկան փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, ապա մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,- տեղեկացրել է Դերձյանը:

Թեմայի այլ նորություններ