Կառավարությունը և Փաստաբանների պալատը մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ. Գրիգոր Մինասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Կառավարությունը և Փաստաբանների պալատը մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ. Գրիգոր Մինասյան

Կառավարությունը և Փաստաբանների պալատը մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ապրիլի 28-ին բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Օ դը Սենի փաստաբանական պալատների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Փոխնախարարը կարևորել է փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի դերը և նշել, որ փաստաբանության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները Կառավարության մշտական առաջնահերթություններից են: Այս մասին է վկայում Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի համաձայն՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ փաստաբանության ոլորտի բարեփոխումների կարևորման ցուցիչ է նաև դրանք՝ որպես առանձին ռազմավարական նպատակ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության մեջ առանձնացնելու հանգամանքը:

Փոխնախարարը, միաժամանակ, կարևորել է Փաստաբանների պալատի ապաքաղաքական և քաղաքական բոլոր գործընթացներից անմասն լինելու գաղափարը:

Ամփոփելով ելույթը՝ Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունն՝ ի դեմս ոլորտը համակարգող Արդարադատության  նախարարության, և Փաստաբանների պալատը համատեղ մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ, որը բխում է ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, այդ թվում՝ անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգերի զարգացման, պալատի խորհրդի դերի ընդլայնման և կարգապահական հանձնաժողովի ստեղծման գաղափարներից:

Թեմայի այլ նորություններ