Հայաստանը կհամագործակցի ԵՄ քրեական արդարադատության գործակալության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հայաստանը կհամագործակցի ԵՄ քրեական արդարադատության գործակալության հետ

Հայաստանը կհամագործակցի ԵՄ քրեական արդարադատության գործակալության հետ

Մարտի 25-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: 

Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու երկկողմ պատրաստակամությունը: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա տվյալների փոխանակման միջոցով համատեղ ուժերով դիմակայել կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետևանքով առաջացած ներկա և ապագա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները:

Լադիսլավ Համրանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում Կառավարության վճռականությունը: Լադիսլավ Համրանը ընդգծել է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը ազդակն է նրա, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել այլ պետությունների հետ՝ հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Կողմերը վերահաստատել են երկկողմ հետաքրքրվածությունը համաձայնագրի շուրջ և պայմանավորվել ակտիվ բանակցային գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ միևնույն ժամանակ ապահովելով համապատասխան երաշխիքներ՝ կապված անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության հետ:   

Թեմայի այլ նորություններ