Գյումրիում բարեկամուհու տանը կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը, խոստովանել հանցանքը. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Գյումրիում բարեկամուհու տանը կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը, խոստովանել հանցանքը. ՔԿ

Գյումրիում բարեկամուհու տանը կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը, խոստովանել հանցանքը. ՔԿ

Քննություն է տարվում Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կնոջ դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի իրականացրած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:  

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժածը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է բարեկամուհու տանը:

Նախնական տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 1972թ. ծնված բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս կնոջ բարեկամուհու ներկայությամբ իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման նյութի նմանվող հետքերով, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Թեմայի այլ նորություններ