Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ

Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

««Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:

Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ