Ձերբակալություններ՝ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Ձերբակալություններ՝ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով

Ձերբակալություններ՝ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:

Տեղեկացնենք, որ 2022 թ. ապրիլի 11-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է իրականացվել Երևան քաղաքի բնակչի տանը, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է զրահաբաճկոն, իսկ տան բակում՝ 3 հատ АКМ, 2 հատ АКС, 1 հատ АК74, 3 հատ РПК տեսակի ինքնաձիգ, 1 հատ РПГ տեսակի նռնականետ, 7 հատ «Ф1» տեսակի, 6 հատ РГД5 տեսակի նռնակ և նռնակի համար նախատեսված՝ 15 հատ պայթուցիչներ:

Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 13 փամփշտատուփ՝ յուրաքանչուրը լիցքավորված 30 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 28 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ 18 փամփուշտով, 3 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 29 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ չլիցքավորված 30 փամփուշտով, 3 երկաթե փամփշտատուփ, որոնցից մեկի մեջ 98, երկրորդում՝ 116, իսկ երրորդում՝ 149 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի համար նախատեսված 4 պահեստամաս։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նաև մանրացված չորացված դեղնականաչավուն զանգվածով 2 ապակյա տարա, ինչպես նաև՝ փաթեթավորված մանրացված չորացված դեղնականաչավուն զանգված։

Ըստ զննության և հետազոտության նախնական արդյունքների՝ տարաներում և փաթեթներում համապատասխանաբար առկա ընդհանուր 103,7 և 25,03 գրամ հաստատուն չոր քաշով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված տան բնակիչներ հայրը և որդին ձերբակալվել են՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի և թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ