Ավտոտեխսպասարկման կետում մեքենայի պայթյունից 5 հոգի տուժել է, մեկի կյանքին վտանգ է սպառնում՝ մարմնի 65 տոկոսը այրվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ավտոտեխսպասարկման կետում մեքենայի պայթյունից 5 հոգի տուժել է, մեկի կյանքին վտանգ է սպառնում՝ մարմնի 65 տոկոսը այրվել է

Ավտոտեխսպասարկման կետում մեքենայի պայթյունից 5 հոգի տուժել է, մեկի կյանքին վտանգ է սպառնում՝ մարմնի 65 տոկոսը այրվել է

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, այսօր տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 անձ է տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, քաղաքացին 65 տոկոսի չափով այրվածքներ ունի, նշանակում է՝ կյանքին սպառնացող վտանգ կա։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Բացի նրանից, որ քաղաքացիները այրվածքներ ունեն, նաև մեծ քանակությամբ ծուխ են շնչել։ Մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են»,- հավելեց Խաչատրյանը։

Բժիշկները պայքարում են նրանց առողջական վիճակը կայունացնելու համար։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ արվում է՝ տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։

Թեմայի այլ նորություններ