Արթուր Հովհաննիսյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Արթուր Հովհաննիսյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները

Արթուր Հովհաննիսյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
 
«Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։
 
Ընդգծել եմ նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ։
 
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:
 
 
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ խմբակցության պատգամավորները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում է սփյուռքահայ մասնագետների: 2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի շրջանակում նախատեսվում է ծրագրում ընդգրկել եւս 50 փորձագետ:

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի նպատակները, հնարավորությունները եւ գործընթացի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

«իԳործ» 2022 ծրագրի շրջանակում Ազգային ժողովի եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության սկիզբ է դրվել:

Թեմայի այլ նորություններ