Արմեն Փամբուխչյանը և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենը քննարկել են փոխգործակցության ծրագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Արմեն Փամբուխչյանը և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենը քննարկել են փոխգործակցության ծրագրեր

Արմեն Փամբուխչյանը և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենը քննարկել են փոխգործակցության ծրագրեր

Այսօր՝ մարտի 30-ին, ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովին, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով:

Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում: Նա համոզմունք է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը և համագործակցությունը շարունակական կլինեն:

Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև ընթացիկ համատեղ ծրագրերին, դրանց իրականացման ժամկերտներին և հնարավորություններին:

Վլադիմիր Սոլովյովը ևս նշել է արդյունավետ փոխգործակցության փաստը: ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության ղեկավարը ներկայացրել է հումանիտար օգնության շրջանակներում Հայաստան բերված հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների և հատուկ ավտոմեքենաների ցանկը: Քննարկվել են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև՝ կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները:

Թեմայի այլ նորություններ